Marca-ի հաղորդմամբ՝ Մադրիդի «Ռեալի» հարձակվող Լուկա Յովիչը հնարավոր է ձմռանը հեռանա ակումբից։
Թիմի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը դեմ չէ Յովիչից բաժանվելուն: Ավելի վաղ հաղորդվում էր, որ հարձակվողը վերջապես կորցրել է ֆրանսիացի մասնագետի վստահությունը:
Մրցաշրջանի ընթացքում Յովիչը «Ռեալի» կազմում անցկացրել է 207 րոպե և չի դարձել գոլի հեղինակ:
