Սպորտ
14:25 30/08/2019

Յովիչի կարիերան Ռեալում հարցականի տակ է

Կիլիան Մբապեի և Էդինսոն Կավանիի վնասվածքներից հետո ՊՍԺ-ն շարունակում է հարձակման գիծն ուժեղացնելու տարբերակ փնտրել:

Փարիզյան ակումբը կապ է հաստատել «Ռեալի» հետ՝ այս ամռանն «Այնտրախտից» արքայական ակումբ տեղափոխված սերբ հարձակվող Լուկա Յովիչի տրանսֆերը վարձակալելու նպատակով: Այս մասին հայտնում է Soccerlink-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ 21-ամյա խաղացողի գործակալ Ֆալի Ռամադանին լավ փոխհարաբերությունների մեջ է փարիզյան ակումբի մարզական տնօրեն Լեոնարդոյի հետ:

Յովիչի տարբերակը ՊՍԺ-ն սկել է դիտարկել «Ռեալից» ֆրանսիական ակումբ դարպասապահ Կեյլոր Նավասի տրանսֆերի բանակցությունների ընթացքում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ