fbpx
Կառավարություն

Ըստ ՄԱԿ զեկույցի՝ ՀՀ-ում ներդրումային միջավայրն ընդհանուր առմամբ բարենպաստ է․ էկոնոմիկայի նախարար

Վարկանիշները, որ հրապարակել էին Moody’s և Fitch հեղինակավոր միջազգային կազմակերպությունները Հայաստանի վերաբերյալ, մեկ աստիճանով բարձր էին՝ համեմատած նախորդ գնահատմա: Այս մասին այսօր՝ հունվարի 14-ին, 2019 թվականն ամփոփող մամուլիս ասուլիսում ասաց էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը

«Սա նշանակում է, որ ներդրողի կողմից Հայաստանը գնահատվում է ավելի բարենպաստ և ավելի քիչ ռիսկային, որ Հայաստանը միջազգային ներդրողի տեսանկյունից ավելի նպաստավոր են դարձել, ավելի հուսալի պայմաններ են խոստանում»,-հավելել նա:

Նախարարի խոսքով՝ ՄԱԿ-ի կառույցներից մեկի կողմից Հայաստանում ներդրումային միջավայրի վերաբերյալ զեկույց է պատրաստվել։

«Զեկույցն արձանագրում էր, որ Հայաստանում ներդրումային միջավայրն ընդհանուր առմամբ բարենպաստ է, որ օտարեկրյա ներդրումների վերաբերյալ օրենսդրությունը համահունչ է միջազգային պրակտիկային, որ հայաստանում կան մի քանի ոլորտներ, որոնք խոստանում են ներդրումային շատ բարենպաստ միջավայր: Դրանք են ՏՏ ոլորտը, զբոսաշրջությունն ու թեթև արդյունաբերությունը: Սա կողմնորոշիչ է միջազգային ներդրողների համար»,-ընդգծեց Խաչատրյանը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ