fbpx
Սպորտ

Մանչեսթեր Յունայթեդը երկու հանդիպում անընդմեջ պարտվում է

«Մանչեսթեր Յունայթեդը» երկու հանդիպում անընդմեջ չի հաղթել։

Մարզիչ Էրիկ տեն Հագի թիմն այսօր Պրեմիեր լիգայի 21-րդ տուրի արտագնա խաղում պարտվեց «Արսենալին» (2:3):

Մինչ այդ «Մանչեսթեր Յունայթեդը» միավորները կիսել է «Քրիսթալ Փելասի» հետ (1:1): Այս երկու խաղերից առաջ «Յունայթեդն» ուներ 9-խաղյա հաղթական շարան:

«Մանչեսթեր Յունայթեդը» 39 միավորով չորրորդն է մրցաշարային աղյուսակում՝ զիջելով «Նյուքասլին» գոլերի տարբերությամբ և ութ միավորով զիջելով առաջատար «Արսենալին», որը մեկ հանդիպում պակաս ունի:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ