Սպորտ
17:10 20/12/2019

Յունայթեդի թիրախում 3 ֆուտբոլիստներ են, որոնցից մեկն արդեն ժամանել է Մանչեսթեր

«Մանչեսթեր Յունայթեդը» ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում ցանկանում է ամրապնդել կազմը։ Այս մասին հաղորդում է Express-ը։

Աղբյուրի հաղորդմամբ՝ ՄՅՈւ-ի թիրախում 3 ֆուտբոլիստներ են՝ Ջեյդոն Սանչոն, Էրլինգ Հոլանդը և Սաուլը։

Նշվում է, որ ակումբը կկարողանա ձեռք բերել այս 3-ից առավելագույնը 2-ին, քանի որ նրանցից յուրաքանչյուրի տրանսֆերային արժեքը մոտ 100 միլիոն եվրո է։

Մեկ այլ աղբյուրի՝ Aftenbladet-ի տեղեկություններով՝ Էրլինգ Հոլանդն արդեն ժամանել է Մանչեսթեր, որպեսզի թիմի հետ քննարկի իր տեղափոխության հարցը։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ