Սպորտ
21:10 20/05/2020

Յունայթեդը հետաքրքրված է Կոուտինյոի ծառայություններով

«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոն կարող է հանդես գալ Պրեմիեր լիգայում: Ֆուտբոլիստը գտնվում է «Մանչեսթեր Յունայթեդի» հետաքրքրության ոլորտում:

Sport.es-ի փոխանցմամբ՝ «Կարմիր սատանաները» պատրաստ են «կապտանռնագույններին» առաջարկ կատարել բրազիլացի խաղացողի տեղափոխության համար: Այժմ 27-ամյա կիսապաշտպանը խաղում է Մյունխենի «Բավարիայի» կազմում:

Այս մրցաշրջանում Կոուտինյոն Գերմանիայի առաջնությունում անցկացրել է 22 հանդիպում, խփել 8 գոլ և կատարել 6 գոլային փոխանցում: «Բարսելոնայի» հետ նրա պայմանագրի ժամկետը լրանում է 2023 թվականի ամռանը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ