fbpx
Սպորտ

Մանչեսթեր Յունայթեդը հետաքրքրված է Մանուել Ուգարտեով

«Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված է Մանուել Ուգարտեով։

Մանկունիանցիները պայքարի մեջ են մտել «Սպորտինգի» կիսապաշտպանի համար, հայտնում է A Bola-ն: «Յունայթեդը» պատրաստ է վճարել ֆուտբոլիստի պայմանագրի ազատման կետը՝ 60 միլիոն եվրո։

Նշվում է, որ «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելու տարբերակը Ուգարտեին գրավում է մի քանի պատճառով։ Նախ՝ նա ցանկանում է ուժերը փորձել Պրեմիեր լիգայում։ Երկրորդն այն է, որ խաղացողը գիտի, թե ինչ է սիրում գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը։ Երրորդ՝ «Յունայթեդը» մեծ ծախսեր կկատարի տրանսֆերների վրա՝ պայքարելու ներքին և եվրոպական գավաթների համար:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ուրուգվայցի կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված են նաև ՊՍԺ-ն և «Չելսին»։ Կիսապաշտպանի տեղափոխության որոշման հարցում որոշիչ կլինեն ակումբային սպորտային նախագծերն ու ֆինանսական պայմանները։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ