Աշխարհ
20:00 24/07/2021

ՅՈՒՆԵՍԿՕ-ն Թուրքիայից զեկույց է պահանջում մզկիթի վերածված Սուրբ Սոֆիայի տաճարի վիճակի մասին

France Press գործակալության հաղորդմամբ՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ն պահանջել է Թուրքիայից 2022 թվականի փետրվարին ներկայացրել զեկույց, թե ինչ վիճակում է գտնվում Ստամբուլում մզկիթի վերածված Սուրբ Սոֆիա տաճարը:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեն մտահոգություն է հայտնել բյուզանդական դարաշրջանի հուշակոթողին մզկիթի կարգավիճակ տալու առնչությամբ և պահանջել Թուրքիային մինչև 2022 թվականի փետրվարի 1-ը տրամադրել կառույցի վիճակի մասին թարմացված զեկույց:

Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2020 թվականի հուլիսի 10-ին հրամանագիր էր ստորագրել Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու մասին:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐ