fbpx
Աշխարհ
21:30 17/10/2019

Յունկերն ու Ջոնսոնը հեռախոսազրույց են ունեցել

Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը հեռախոսազրույց է ունեցել Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ՝ ակտիվացնելու բանակցությունները ԵՄ-ից այդ երկրի դուրս գալու պայմանների շուրջ, որոնք արդեն երկրորդ օրն է՝ ընթանում են Բրյուսելում: Այս մասին հաղորդել է Եվրահանձնաժողովի մամուլի ծառայությունը:

Օրվա երկրորդ կեսին Բրյուսելում բացվելու է ԵՄ-ի գագաթնաժողովը, որտեղ պետք է որոշում ընդունվի՝ ինչպես վարվել Մեծ Բրիտանիայի հետ:

«Նախագահ Յունկերը բանակցություններ է վարել վարչապետ Ջոնսոնի հետ: Գագաթնաժողովից առաջ թանկ է յուրաքանչյուր րոպեն, մեզ համաձայնագիր է հարկավոր Մեծ Բրիտանիայի հետ»,-նշվում է ԵՀ-ի հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ ԵՄ-ի ինստիտուտների աղբյուրները հայտնել են, որ Լոնդոնի և Բրյուսելի միջև բանակցություններում զգալի առաջընթաց է ձեռք բերվել հիմնական հարցերի շուրջ, սակայն առայժմ արդյունք չկա:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ