Հայաստանի ազգային հավաքականի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել՝ հրավիրելով ԱՄՆ-ի հայության ուշադրությունը:
«Իմ ընտանիքին ու ընկերներին եմ դիմում, այս կիրակի միացեք զոհված զինծառայողների ընտանիքների օգնության դրամահավաքին»,- ասվում է Մովսիսյանի տարածած հաղորդագրության մեջ:
Դրամահավաքը կկայանա Լոս Անջելեսում:
«Ուժն ամբողջ աշխարհում մեր միասնության և թվի մեջ է: Հայ զինվոր, մենք քո կողքին ենք»,- լուսանկարին կից գրել է Մովսիսյանը:
https://www.facebook.com/MovsisyanOfficial/posts/4780398581986456