Սպորտ

Յուրա Մովսիսյանն այսօր դարձավ 32 տարեկան

Այսօր՝ օգոստոսի 2-ին, Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանի ծննդյան տարեդարձն է: Ֆուտբոլիստը տոնում է իր 32-ամյակը:

Ազգային հավաքականի կազմում նա մասնակցել է 35 խաղի և դարձել 14 գոլի հեղինակ: Մովսիսյանը հավաքականում իր նորամուտը նշել է 2010 թվականի օգոստոսի 11-ին՝ Իրանի հետ խաղում (1:3): Իր առաջին գոլը նա խփել է 2010 թվականի սեպտեմբերի 3-ին՝ Մակեդոնիայի հետ արտագնա խաղում:

Ակումբային կարիերայի ընթացքում Մովսիսյանը հանդես է եկել «Կանզաս Սիթիում», «Ռեալ Սոլթ-Լեյքում», «Ռենջերսում», «Կրասնոդարում», «Սպարտակում», «Յուրգորդենում» և «Չիկագո Ֆայերում»: խաղի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ