Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը, որն այս օրերին Հայաստանում է, հանդիպում է ունեցել ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ:
«Քննարկում ենք մի հետաքրքիր նախագիծ հայկական սպորտի համար»,- գրել է Արսեն Թորոսյանը` հրապարակելով Մովսիսյանի հետ լուսանկար:
Հիշեցնենք` օրերս Մովսիսյանն այցելել էր ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիա, որտեղ հետևել էր Հայաստանի կանանց Մ19 հավաքականի մարզմանը, շփվել պատանի ֆուտբոլիստուհիների հետ:
Հաղորդում է armsport.am-ը։