Սպորտ
16:56 18/12/2019

Յուրա Մովսիսյանը կարող է ճանաչվել «Կրասնոդարի» պատմության լավագույն ֆուտբոլիստ․ եկեք քվեարկենք նրա օգտին

Հայաստանի ազգային հավաքականի ու «Կրասնոդարի» նախկին ֆուտբոլիստ Յուրա Մովսիսյանը հավակնում է դառնալ ռուսական ակումբի պատմության լավագույն ֆուտբոլիստը։

Այդ պատվավոր կոչման համար Մովսիսյանը հետ մրցակցում են ևս 8 ֆուտոբլիստներ։ Այս պահին հայ ֆուտբոլիստը միայն 4-րդն է ու նրան անհրաժեշտ է հայրենակիցների աջակցությունը։

Ստորև ներկայացնում ենք քվեարկության կարգը։ Մովսիսյանի օգտին տրված ցանկացած ձայն կարող է օգնել հայ ֆուտբոլիստին արժանանալ պատմական կոչման։

Եվ այսպես․

Նախ մուտք ենք գործում ակումբի պաշտոնական կայք՝ https://fckrasnodar.ru/ , որից հետո իջնում ենք կայքի ստորին հատված, որտեղ տեսանելի է հարցումն ու թեկանծուների անունները․

Այնուհետև ընտրում ենք Յուրա Մովսիսյանին ու սեղմում կանաչ ուղղանկյունաձև կոճակը (ответить):

Վերջ, Ձեր ձայնը հաշվված է:

Նյութը տարածելը խրախուսվում է։ Դրա շնորհիվ Յուրան կարող է ավելի շատ ձայներ հավաքել։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ