«Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերը մեկնաբանել է «Լիվերպուլի» դարպասապահ Ալիսոն Բեկերի՝ ԱՊԼ 36-րդ տուրի՝ «Վեսթ Բրոմվիչի» դեմ խաղում խփած գոլը։
Նոյերը հայտնել է, որ այդ կապակցությամբ շնորհավորել է Բեկերին։
«Մենք փոխանակվել ենք հաղորդագրություններով։ Յուրաքանչյուր դարպասապահ երազում է հաղթական գոլ խփելու մասին։ Սովորաբար, դարպասապահը գնում է առաջ, երբ թիմը զիջում է հաշվի մեջ, բայց այստեղ նաև «Լիվերպուլը» պայքարում էր ՉԼ-ում հայտնվելու համար։ Ֆենոմենալ է։ Այդ ինչ գլխով հարված էր։
Այնքան ուրախ եմ նրա համար։ Նա գերազանց տղա է, նրա հետ շփվելը հեշտ է։ Նա արժանի էր այդ պահին»,-ասել է Նոյերը։
Այս մասին տեղեկանում ենք The Atheltic-ից։