Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել է Դաշնության խորհրդին գլխավոր դատախազ նշանակել այժմ Քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինի տեղակալի պաշտոնն զբաղեցնող Իգոր Կրասնովին: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն։
Ներկայիս գլխավոր դատախազ Յուրի Չայկային նախագահն առաջարկել է ազատել պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ։
Ռուսաստանի Սահմանադրության 83-րդ հոդվածին համապատասխան՝ նախագահը Դաշնության խորհրդին է ներկայացնում գլխավոր դատախազի պաշտոնի համար թեկնածություն և առաջարկություն նրան պաշտոնից ազատելու մասին։
Գլխավոր դատախազին պաշտոնին նշանակում և պաշտոնից հանում է Դաշնության խորհուրդը։
