Իտալիայի Ա Սերիայի «Յուվենտուս» – «Միլան» խաղի 54-րդ րոպեին թուրինյան ակումբի մարզիչը որոշել է փոխարինել թիմի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուին։ Սա, կարծես, դուր չէր եկել պորտագալացուն ու նա միանգամից գնացել էր հանդերձարան և առանց հանդիպման ավարտին սպասելու՝ հեռացել էր խաղադաշտից։
Այս արարքից դժգոհ են մնացել «Յուվեի» խաղացողները, հայտնում է La Gazetta dello Sport-ը։ Ըստ աղբյուրի՝ ֆուտբոլիստները սպասում են, որ Ռոնալդուն ներողություն խնդրի իր արածի համար։
«Յուվենտուսում» որոշել են չտուգանել Ռոնալդուին, բայց ակումբի սպորտային տնօրենը կապ է հաստատել խաղացողի գործակալի հետ, որպեսզի վերջինս զրուցի նրա հետ։
