Սպորտ

Յուվենտուսն ու Բարսելոնան համաձայնության են եկել Արտուրի տեղափոխության շուրջ

Sky Sport Italia-ի հաղորդմամբ՝ «Յուվենտուսը» համաձայնության է եկել «Բարսելոնայի» հետ կիսապաշտպան Արտուր Ռամոսի տեղափոխության շուրջ։

Ըստ տեղեկության՝ Արտուր Ռամոսի  տրանսֆերային արժեքը կազմում է 72,5 մլն ֆունտ (մոտ 80 մլն եվրո): Թուրինյան ակումբում կիսապաշտպանի աշխատավարձը կազմելու է մոտ 5 մլն եվրո։ Հաղորդվում է, որ կողմերին մնում է միայն հենց Արտուրին համոզել փոխել ակումբը:

Մինչ այս հաղորդվում էր, որ «Բարսելոնան» ցանկանում է Արտուրին ներառել «Յուվենտուսի» կիսապաշտպան Միրալեմ Պյանիչի գործարքում:

Ընթացիկ մրցաշրջանի ընթացքում 23-ամյա կիսապաշտպանն Իսպանիայի առաջնության 19 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 3 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ:

 

 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ