Սպորտ

Յուվենտուսը նոր գլխավոր մարզիչ է փնտրում

Tuttomercatoweb-ի հաղորդմամբ՝ Իտալիայի չեմպիոն Թուրինի «Յուվենտուսի» ղեկավարությունը փոխարինող է փնտրում թիմի իտալացի գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարիին։

Մաուրիցիո Սարին «Յուվենտուսը» գլխավորում է 2019 թվականից։ Ակումբի հետ մարզչի պայմանագիրը նախատեսված է մինչև 2022թ․ հունիս։

Սարիի պաշտոնանկությունը կախված է Չեմպիոնների լիգայի ընթացքում գրանցած արդյունքներից։

Ըստ աղբյուրի՝ ակումբի համար նախընտրելի թեկնածուներն են Զինեդին Զիդանը, Մաուրիսիո Պոչետինոն, Սիմոնե Ինձագին և Անտոնիո Կոնտեն։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ