Սպորտ
22:30 24/05/2020

Յուվենթուսն ու Ինտերը հրաժարվել են Վիդալի տրանսֆերը գնելու գաղափարից

Calciomercato-ի փոխանցմամբ՝ «Բարսելոնայի» կիսապաշտպան Արտուրո Վիդալի տրանսֆերով հետաքրքրվող Թուրինի «Յուվենթուսն» ու Միլանի «Ինտերը» այլևս բանակցություններր չեն վարում ֆուտբոլիստի տրանսֆերի շուրջ։

Այս ամենին զուգահեռ Վիդալը հայտարարել է, որ չի ցանկանում հեռանալ «Բարսելոնայից»։

Աշխատանքները դադարեցնելու պատճառ են դարձել ֆուտբոլիստի տարիքն ու պահանջները։ Մինչ այս հաղորդվում էր, որ «Ինտերի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն անձամբ էր հետաքրքրվում 33-ամյա կիսապաշտպանի ծառայություններով։

 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ