fbpx
Սպորտ

Յուվենտուսը շուտով կհայտարարի Դե Լիգտի տրանսֆերի մասին

Կենտրոնական պաշտպան Մատեյս դե Լիգտի տրանսֆերի շուրջ Թուրինի «Յուվենտուսը» պայմանավորվածություն է ձեռք բերել Ամստերդամի «Այաքսի» հետ: Ակնկալվում է, որ իտալական A Սերիայի գործող չեմպիոնները պաշտոնապես կհայտարարեն ֆուտբոլիստի տեղափոխության մասին հուլիսի 1-ին։ Այս մասին տեղեկացնում է Tuttosport-ը:

19-ամյա պաշտպանի տրանսֆերը «Յուվենտուսին» կարժենա 67 մլն եվրո, գումարած 13 միլիոն եվրո՝ բոնուսներից:

Դե Լիգտն արդեն տարեկան 8 միլիոն եվրո աշխատավարձով 5 տարվա պայմանագիր է համաձայնեցրել թուրինցիների հետ։ Նոր թիմում ֆուտբոլիստը կարող է վաստակել նաև տարեկան մինչև 4 միլիոն եվրո՝ որպես բոնուս։

Հոլանդացու համար պայքարում «Յուվենտուսն» առաջ անցավ կատալոնական «Բարսելոնայից», ՊՍԺ-ից և «Մանչեսթեր Յունայթեդից»:

2018/19 մրցաշրջանում Դե Լիգտը ակումբային մակարդակով 55 խաղում դարձել է 7 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ