fbpx
Արցախ

Զախարովան անդրադարձել է Լավրովի հայտարարությանը

«Կարող եմ ասել, որ Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների հետ համաձայնեցնելով, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները նախատեսում են այցելել տարածաշրջան՝ բանակցություններ վարելու և ԼՂ հակամարտության կարգավորման հարցը քննարկելու համար: Ժամկետները դեռևս ճշտվում են, մենք դրանց մասին հավելյալ կտեղեկացնենք»:

Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 3-ին կայացած հերթական ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով Սերգեյ Լավրովի՝ ԼՂ կարգավորման հարցում առաջացած արգելակման մասին ելույթին:

Պատասխանելով հարցին, թե հակամարտող կողմերի միջև ուղիղ բանակցությունների անհրաժեշտության մասին խոսելիս ինչ է նկատի ունեցել Լավրովը՝ կողմեր ասելով, Զախարովան նշել է. «Բանակցություններ երկու պետությունների՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև»:

«Կարծում եմ, որ երկու պետությունների միջև ուղիղ բանակցությունների մասին կհայտարարվեն հենց երկրների ներկայացուցիչների կողմից: Համանախագահների այցի ժամկետներն էլ ճշտվում են»,-ասել է Զախարովան:

Հիշեցնենք, երեկ՝ հոկտեմբերի 2-ին, «Վալդայ» միջազգային բանավեճի ակումբի նիստի ժամանակ ՌԴ Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտության հարցին, ասել էր, որ Ռուսաստանի Դաշնությունը չի տեսնում Լեռնային Ղարաբաղում պատերազմական գործողությունների վերսկսման վտանգ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ