Ռուսաստանում հանդես եկող հայազգի երիտասարդ ֆուտբոլիստ Արսեն Զախարյանը հայտնվել է Եվրոպայի մինչև 20 տարեկան ֆուտբոլիստների լավագույն եռյակում, ըստ InStat-ի վարկածի։
Պորտալի վարկածով՝ առաջին հորիզոնականում «Այաքսի» կիսապաշտպան Ռայան Գրավենբերխը՝ 294,8 միավորով։
Արսեն Զախարյանը երկրորդն է՝ 277,3 միավորով։
Զախարյանին նախորդում է «Ֆուլհեմի» ֆուտբոլիտ Ֆաբիու Կարվալյուն՝ 269,1 միավորով։