Հոկտեմբերի 17-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Գրիգոր Հովհաննիսյանն ընդունեց Զամբիայի Հանրապետության նորանշանակ դեսպան Շադրեք Լուվիտային (Shadreck Luwita)` հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ (նստավայրը՝ Մոսկվա):
Շնորհավորելով դեսպանին՝ Գրիգոր Հովհաննիսյանը նրան հաջողություն մաղթեց իր առաքելության մեջ և հույս հայտնեց, որ դեսպանն իր նպաստը կբերի երկու երկրների միջև հարաբերությունների խորացման գործում:
Զամբիայի դեսպանը, շնորհակալություն հայտնելով նախարարի տեղակալին, նշեց, որ իր գործունեության ընթացքում փորձելու է հնարավորինս ակտիվացնել Հայաստանի և Զամբիայի միջև հարաբերությունները։
Կողմերը պայմանավորվեցին ջանքեր գործադրել՝ խթանելու երկկողմ հարաբերությունները տեղեկատվական տեխնոլոգիաների, բարձրագույն կրթության, հանքարդյունաբերության, ոսկերչության և այլ ոլորտներում:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ պաշտոնական կայքից։