Մշակույթ

«Զանգակ» գրատանը տեղի կունենա քննարկում՝ նվիրված «Թմկաբերդի առումը» կոմիքսին

1Dram թիմը հունվարի 25-ին՝ ժամը 14:00-ին, «Զանգակ» գրատանը կազմակերպել է միջոցառում, որը կրում է «Թմկաբերդի առումը – Քննարկում և զարգացում» խորագիրը:

Միջոցառումը նվիրված է Հովհաննես Թումանյանի «Թմկաբերդի առումը» պոեմի հիման վրա նկարազարդված պատկերապատումին:

Հանդիպման ընթացքում ներկայացվելու են կոմիքսի ստեղծման պատմությունը, ինչպես նաև քննարկվելու են ժանրի հնարավոր զարգացման ուղղությունները։

Հանդիպման ընթացքում կբանախոսեն 1Dram թիմի ներկայացուցիչ Նարեկ Այվազյանը, կոմիքսի նկարազարդող Քրիստինա Ավանյանը, Պատկերապատում ստեղծողների համայնքի ներկայացուցիչ Տիգրան Մանգասարյանը և գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը։

Առավել մանրամասն տեղեկություններ՝ Թմկաբերդի առումը – Քննարկում և զարգացում

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ