Զինված Ուժեր

Աշոտ Զաքարյանը՝ Ռազմական ոստիկանության պետ․ ո՞վ է նա

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը առաջարկությամբ՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Աշոտ Զաքարյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ։


«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի, 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և «Ռազմական ոստիկանության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասի. Աշոտ ԶԱՔԱՐՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության պետ», – ասված է համապատասխան հրամանագրում:


Հրամանագիրը հրապարակվել է ՀՀ նախագահի պաշտոնական կայքում։

Զաքարյանը արցախյան պատերազմի մասնակից է, գնդապետ։ Նա նախկինում (1993-2003) զբաղեցրել է Գյումրու Ռազմական ոստիկանության պետի պաշտոնը։


2008 թվականին աջակցել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին, եղել է ՀԱԿ անդամ։ Մարտիմեկյան դեպքերի ժամանակ Զաքարյանը ձերբակալվել է, նրա հանդեպ հարուցվել է քրեական գործ։ Հետագայում լքել է ՀԱԿ շարքերը։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ