fbpx
Քաղաքականություն

Զարիֆը Ռուսաստանում է․ նախատեսվում է նրա հանդիպումը Լավրովի հետ

Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆն այսօր ժամանել է Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվա։

Այս մասին հայտնում է Pars Today-ը։

Նա հանդիպում է ունենալու ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Կողմերը քննարկելու են Արցախի, Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի, երկկողմ հարաբերությունների ու տարածաշրջանային իրադարձությունների հետ կապված հարցեր։

Հիշեցնենք, որ Զարիֆը տարածաշրջանային այց է մեկնարկել, որի առաջին կանգառը Ադրբեջանն էր։ Զարիֆը դեռևս պետք է այցելի նաև Հայաստան, Վրաստան ու Թուրքիա։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ