fbpx
Քաղաքականություն

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Զասն այցելել է ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակ

ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակում կայացել է ԱԽ գրասենյակի Հայկ Պետրոսյանի ու երկօրյա այցով Հայաստան ժամանած ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հանդիպումը։

Այս մասին տեղեկանում ենք Անվտանգության խորհրդի Facebook-ի էջից։

«Հանդիպման ընթացքում քննարկվել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը, դրա շուրջ վերջին զարգացումները և ՀԱՊԿ շրջանակներում առկա մեխանիզմների օգտագործման հնարավորությունները իրավիճակի խաղաղ կարգավորման գործընթացում:

Զրուցակիցները անդրադարձել են նաև ս.թ. սեպտեմբերին Տաջիկստանում կայանալիք ՀԱՊԿ անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստում քննարկվելիք փաստաթղթերի նախագծերի համաձայնեցման, ինչպես նաև Կազմակերպությունում Հայաստանի առաջիկա նախագահության առաջնահերթությունների նախապատրաստման ընթացքին», – ասվում է ԱԽ-ի տարածած հաղորդագրությունում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ