fbpx
Տեսանյութեր

Զախարովան խոսել է Ադրբեջանի կողմից կռվող ահաբեկիչների մասին (ՏԵՍԱՆՅՈւԹ)

ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ընթացքում խոսել է Ադրբեջանի կողմից կռվող ահաբեկիչների մասին։  Զախարովան շեշտել է՝ ըստ ստացվող տեղեկությունների, «Մերձավոր Արևելքից Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի են տեղափոխվում ահաբեկչական կազմակերպությունների անդամներ, որոնց ձեռքերը թաթախված են արյան մեջ»։

Զախարովայի հաղորդմամբ՝ խոսքը գնում է ռադիկալ տրամադրություններ ունեցող վարձկանների մասին, ովքեր ջիհադիզմի գաղափարախոսության կրողներ են։

«Այդ ամենը չի կարող Մոսկվայի մոտ լուրջ անհանգստություն չառաջացնել, քանի որ իրավիճակի նման զարգացումը Անդրկովկասում ահաբեկչական նոր անկլավի առաջացման վտանգ է պարունակում»,- ասել է Զախարովան։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ