fbpx
Քաղաքականություն

Մոսկվան չի կիսում ԼՂ հարցով Անկարայի տեսակետը․ Զախարովա

«Էխո Մոսկվի» ռադիոկայանի եթերում ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել է, որ Ղարաբաղյան հակամարտության ուժային կարգավորում չկա, Մոսկվան չի կիսում այդ հարցով Անկարայի տեսակետը:

«Մենք շատ հստակ բնորոշել ենք ԼՂ հարցով մեր մոտեցումը՝ խոսելով այն մասին, որ այդ հակամարտությունն ուժային, ռազմական կարգավորում չունի: Ինչպես բազմիցս լսել եք, Անկարան այդ առումով այլ հայտարարություններ է արել: Կարող եմ միայն վերահաստատել ռուսական կողմի տեսակետը. մեր երկիրը չի աջակցում կարգավորման ուժային տարբերակին: Կողմերին մարտական գործողությունների շուտափույթ դադարեցման կոչ ենք անում եւ ձգտում ենք հասնել դրան»,- ասել է նա։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ