fbpx
Արցախ

Զախարովան տեղյակ չէ` Լավրովը Թուրքիայում կքննարկի ԼՂ հարցը, թե ոչ

ՌԴ արտաքին գործերի նախարարության հատուկ ներկայացուցիչ Մարիա Զախարովան, Մոսկվայում կայացած ճեպազրույցի ընթացքում անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների միջև կայանալիք հանդիպմանը:

«Մինսկի խմբի համանախագահների ու Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գերատեսչությունների ղեկավարների միջև այսօր քննարկվելու են բոլոր հարցերը, կարծում եմ` նաև այդ հարցը: Եվ, իմ կարծիքով այստեղ հարցը ոչ միայն ցանկության մասին է: Ամբողջական գնահատական կտրվի հանդիպման ավարտից հետո: Դրանց արդյունքների մասին մենք հավելյալ կտեղեկացնենք»,- ասել է Զախարովան:

Հարցին, թե արդյո՞ք ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Թուրքիա կատարելիք այցի ընթացքում նախատեսում է քննարկել Ղարաբաղյան հարցը, Զախարովան պատասխանել է, որ նման տեղեկության չի տիրապետում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ