Պեկինում «Զայրույթի սենյակ» է բացվել:
Որոշակի գումարի դիմաց յուրաքանչյուր չինացի կարող է այնտեղ մուտք գործել և յուրօրինակ ձևով թուլացնել նյարդերը՝ կոտրելով շշեր և այլ հին իրեր: Զայրույթի սենյակը սերտ համագործակցում է աղբավայրերի հետ՝ հին իրերի առկայությունը մշտապես ապահովելու համար: Մեկ ամսում կոտրվում է 15000 դատարկ շիշ: