Կոլիզեումի գործունեությունն ավելի քան երկու ամիս կորոնավիրուսի համավարակի պատճառով կասեցված է եղել: Հռոմի իշխանությունները որոշել են զբոսաշրջիկներին և քաղաքի բնակիչներին կրկին թույլատրել այցելել երկրի ամենահայտնի տեսարժան վայրերից մեկը՝ Կոլիզեումը։
Կոլիզեում այցելելու համար անհրաժեշտ կլինի նախապես գրանցվել։ Միևնույն ժամանակ, համալիրի մուտքի մոտ աշխատակիցները զբոսաշրջիկների ջերմությունը կչափեն ու դիմակներ կբաժանեն նրանց։
Հունիսի սկզբին, Կոլիզեումից բացի, նաև թույլատրելի կլինեն այցելությունները Հռոմի ֆորում և Պալատին բլուր։