Աշխարհում զբոսաշրջության ոլորտի եկամուտները կարող են 1 տրիլիոն դոլարով կրճատվել․ ՄԱԿ-Azat TV
Հասարակություն

Աշխարհում զբոսաշրջության ոլորտի եկամուտները կարող են 1 տրիլիոն դոլարով կրճատվել․ ՄԱԿ

Ընթացիկ տարվա արդյունքներով աշխարհում զբոսաշրջության ոլորտի եկամուտները կարող են 1 տրիլիոն դոլարով կրճատվել այն ցուցանիշի համեմատությամբ, որը նախորդել Է «Քովիդ-19»-ի համավարակին: Նոյեմբերի 29-ին այդ մասին հայտնել Է ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպությունը:

«Միջազգային զբոսաշրջությունից եկամուտները 2021 թվականին կարող են հասնել 700-800 միլիարդ դոլարի, ինչը ոչ մեծ բարելավում է 2020 թվականի համեմատությամբ, բայց կազմում Է 2019 թվականին արձանագրված 1,7 տրիլին դոլարի կեսից պակասը,- պարզաբանել են կազմակերպությունում:- 2021 թվականին զբոսաշրջության տնտեսական ավանդը գնահատվում Է 1,9 տրիլիոն դոլար, ինչը զգալիորեն ցածր Է մինչեւ համավարակը 3,5 տրիլիոն դոլար մեծությունից»: Սպասվում Է, որ այլ երկրներ ճանապարհորդող զբոսաշրջիկների թիվը 70-75 տոկոսով ցածր կլինի 2019 թվականի, այսինքն՝ մինչեւ համավարակը եղած ցուցանիշից:

«Միջազգային զբոսաշրջության անվտանգ վերականգնումը նախկինի պես շատ բանով կախված կլինի երկրների համակարգված պատասխան գործողություններից՝ ուղեւորությունների սահմանափակումների, անվտանգության եւ հիգիենայի համաձայնեցված կանոնակարգերի եւ արդյունավետ հաղորդակցուղիների տեսակետից, որոնք կօգնեն վերականգնելու սպառողների վստահությունը,- նշել են կազմակերպությունում:- Դա առանձնապես կարեւոր Է այն պահին, երբ որոշ տարածաշրջաններում աճում Է (վարակման) դեպքերի թիվը, իսկ աշխարհի տարբեր մասերում հայտնվում են «Քովիդ-19»-ի նոր տարբերակներ:

2020 թվականը դարձավ համաշխարհային զբոսաշրջության համար վատթարագույնն այս վիճակագրությունը վարելու ամբողջ պատմության ընթացքում:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ