fbpx
Սպորտ

Զդրավկո Մամիչը հետաքրքիր դեպք է պատմել կապված 2008 թվականին Լուկա Մոդրիչի տրանսֆերի հետ

2008 թվականին Լուկա Մոդրիչի տրանսֆերի հետ կապված հետաքրքական պատություն է պատմել Զագրեբի «Դինամո»-ի նախկին գործադիր տնօրեն Զդրավկո Մամիչը:

««Տոտենհեմ»-ի նախագահ Լևին, իմ կարծիքով, լավագույն բանակցություններ վարողն է ֆուտբոլային աշխարհում: Շատ ժամանակ եմ ունեցել դա հասկանալու համար: Մոդրիչի տրանսֆերի ժամանակ, երբ մենք համաձայնության եկանք, նրանից 5 մարզաշապիկ խնդրեցի: Ապշել էի՝ հասնանալով, որ գործարքի արժեքից հանվել են դրանց արժեքը: Կարծում եմ՝ այս պատմությունը ցույց է տալիս՝ ինչպես է նա սիրում իր ակումբ ու պաշտպանում վերջինիս շահերը»,- Մամիչի խոսքերն է փոխանցում FourFourTwo-ն:

Հիշեցնենք, որ խորվաթ կիսապաշտպանը լոնդոնյան ակումբում հանդես է եկել 2008-2012 թվականին: Այժմ նա Մադրիդի «Ռեալ»-ի խաղացող է, իսկ 2018 թվականին արժանացավ «Ոսկե գնդակ»-ին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ