Զինված Ուժեր

Ապրիլյանի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ հանձնաժողվի զեկույցը կքննարկվի փակ նիստում

Ապրիլյան քառօրյայի հանգամանքներն ուսումնասիրով ԱԺ քննիչ հանձնաժողովը զեկույցը կքննարկի փակ նիստում։

Այս մասին որոշման նախագիծն այսօր ԱԺ-ում ներկայացրեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։

Նա, որպես որոշման հիմնավորում, ասաց, որ պետական տարբեր գերատեսչություններ արձանագրել են, որ կազմված փաթեթը պարունակում է բազմաթիվ պետական գաղտնիքներ ու, ըստ այդմ, փաստաթուղթը գաղտնագրվել է և գտնվում է ԱԺ-ի համապատասխան ստորաբաժանումում։

Որոշման նախագիծն ընդունվեց 71 կողմ և 1 ձեռնպահ ձայների համակցությամբ։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ