Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Վլադիմիր Զելենսկին հեռախոսով քննարկել են Ուկրաինայում տիրող իրավիճակը և տարածաշրջանային խնդիրները, հայտնում են Թուրքիայի ղեկավարի գրասենյակից։
«Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին զանգահարել է նախագահ Թայիփ Էրդողանին և շնորհավորել նրան նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ»,- հայտնում են գրասենյակից։
Նշվում է, որ բանակցությունների ընթացքում քննարկվել են ուկրաինական հակամարտությունը և տարածաշրջանային հարցեր։
