fbpx
Աշխարհ

Զելենսկիի առաջին մամուլի ասուլիսը 14 ժամից ավելի է տևել

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի առաջին պաշտոնական մամուլի ասուլիսը, որը տեղի է ունեցել հոկտեմբերի 10-ին, տևել է ավելի քան 14 ժամ։ Ասուլիսն ուղիղ հեռարձակել են ուկրաինական լրատվամիջոցները: Այս մասին հաղորդում է fakty.ua-ն։

Ինչպես փոխանցում է աղբյուրը, Ուկրաինայի նախագահը ավելի քան 500 հարցի է պատասխանել առավոտյան 10.00-ից մինչև հաջորդ օրը՝ 00.10-ը:

Զելենսկիի հանդիպումը լրագրողների հետ տեղի է ունեցել Kyiv Food Market-ում:

Զելենսկին հատուկ նշել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին առաջինն ինքն է զանգահարել, և դա, նրա խոսքով, առաջին քայլն է Դոնբասումհակամարտության լուծման ճանապարհին։

«Բոլոր զանգերը ես եմ կատարում, թագն իմ գլխից չի ընկնում, և փառք Աստծո, որ ես թագ չունեմ»,-ասել է Զելենսկին՝ հավելելով, որ ինքը ցանկանում է վերջ դնել պատերազմին։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ