fbpx
Աշխարհ

Զելենսկիի հետ Թրամփի հեռախոսազրույցը կարող է իմպիչմենտի հիմք դառնալ. Ադամ Շիֆ

Թրամփն ու իր դաշնակիցները՝ այդ թվում ԱՄՆ Պետքարտուղար Մայք Պոմպեոն, կիրակի ելույթ են ունեցել՝ ի աջակցություն Թրամփի հեռախոսազրույցի՝ ուժեղացնելով Բայդենի ուղղությամբ իրենց հարձակումները: Այս մասին հայտնում է Reuters-ը:

«Եթե նախագահն, ըստ էության, մերժում է ռազմական օգնության մեջ և, միևնույն ժամանակ, փորձում մոլորեցնել օտարերկրյա առաջնորդին անօրինական գործում իր ընդդիմադրի մասին կեղտ փնտրելու համար նախագահական արշավի ժամանակ, դա կարող է դառնալ միակ միջոցը, որը հավասարազոր կլինի այն չարիքին, որը ենթադրում է այդպիսի վարքը»,-ասել է Ներկայացուցիչների պալատի Հետաքննության հարցերով հանձնաժողովի ներկայացուցիչ Ադամ Շիֆը:

Ավելի վաղ Թրամփը բացահայտել էր լրագրողներին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ հեռախոսազրույցի որոշ մանրամասներ՝ հայտարարելով, որ իր ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկիի հետ հեռախոսազրույցի ժամանակ քննարկել է ամռան ընթացքում Ուկրաինայում կայացած ընտրություններն ու փաստը, որ «մենք չենք ուզում, որ մեր մարդիկ, ինչպիսիք են փոխնախագահ Բայդենն ու նրա որդին» իրենց ներդրումն ունենան կոռուպցիայի մեջ, որն արդեն դիտարկվում է Ուկրաինայում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ