fbpx
Աշխարհ

Զելենսկին երկարաձգել է ռուսական սոցցանցերի և կայքերի դեմ արգելանքը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հրաման է ստորագրել:

Հրամանով սահմանվում է, որ երկրի տարածքում ռուսական կայքերի և սոցցանցերի նկատմամբ պատժամիջոցները երկարաձգվելու են 3 տարով։

Նշվում է, որ տվյալ հրամանով Ուկրաինայի առաջնորդը ուժի մեջ է մտցրել երկրի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի որոշումը՝ ռուսական կայքերի և սոցցանցերի նկատմամբ արգելանքը երկարաձգելու մասին։

Հայտնենք, որ հրամանով Ուկրաինայի տարածքում առաջվա պես արգելափակված կլինեն Mail.ru, vkontakte, Odnoklassniki և այլ կայքերը։

Այս մասին հայտնում է «112 Ուկրաինա» հեռուստաալիքը:

 

 

 

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ