fbpx
Աշխարհ

Զելենսկին և Պոմպեոն հեռախոսազրույց են ունեցել

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հեռախոսազրույց են ունեցել։ Զրույցի ընթացքում Զելենսկին ներկայացրել է Դոնբասում խաղաղություն հաստատելու ուկրաինական կառավարության ծրագրերը: Այս մասին հայտարարություն է տարածել Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայությանը:

«Զելենսկին մանրամասնորեն տեղեկացրել է Մայք Պոմպեոյին Նորմանդական քառյակի շրջանակներում ձեռքբերված պայմանավորվածությունների, ինչպես նաև ուկրաինական կառավարության՝ Ուկրաինայի արևելքում խաղաղություն հաստատելու ծրագրերի մասին»,-նշված է մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ:

Ասվում է նաև, որ Ուկրաինայի նախագահը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին և Կոնգրեսին՝ անվտանգության ոլորտում Ուկրաինային ցուցաբերած նյութական աջակցության համար:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ