fbpx
Աշխարհ

Զելենսկի հրաժարվել է նվերից

Չերկասի այցի ժամանակ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին նրա գիպսե արձանիկն են ցանկացել նվիրել, սակայն նախագահը հրաժարվել է նվերից: Ի դեպ այս արձանիկը ինտենսիվորեն վաճառվում է համացանցի միջոցով: Զելենսկիի համար նախատեսված նմուշի վրա եղել է հեղինակի համբույրից մնացած շրթներկի հետքը: Սակայն դա չի ոգևորել նախագահին:

«Որտեղի՞ց եք սա վերցրել: Սա սարսափելի է: Ես սա Ինտերնետում եմ տեսել: Պետք չէ սա ինձ նվիրել: Ի՞նչ եմ անելու: Ես ինչ է, արձա՞ն եմ»,- Զելենսկու խոսքերը մեջբերել է Українські Новини գործակալությունը:

Զելենսկին հորդորել է այլևս նման բաներ չանել:

Հիշեցնենք, որ նախագահ դառնալուց հետո Զելենսկին չինովնիկներին խնդրել էր իր նկարները չկախել աշխատասենյակներում: Նա ասել էր, որ նախագահը չի կարող սրբապատկեր կամ կուռք լինել:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ