fbpx
Աշխարհ

Զելենսկին հրապարակել է Ուկրաինայի Սահմանադրության կոմիքսային տարբերակը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ֆեյսբուքյան իր էջում Ուկրաինայի Սահմանադրության կոմիքսային տարբերակի սևագիրն է հրապարակել:

Ուկրաինայի նախագահը նշել է, որ նման նախաձեռնությունը հեղինակել է «Основы» հրատարակչությունը: Նախաձեռնության նպատակն է 4-8 տարեկան երեխաներին նկարների միջոցով ցույց տալ Ուկրաինայի քաղաքացու իրավունքներն ու պարտականությունները:

Ավելի վաղ Զելենսկին ուկրաինացիներին կոչ էր արել մասնակցել ֆլեշմոբի՝ կարճ տեսանյութ նկարահանել՝ պատմելով Ուկրաինայի սահմանադրության իրենց սիրելի հոդվածի մասին: Իսկ ինքը ընտրել էր Սահմանադրության երրորդ հոդվածը, համաձայն որի` «Մարդը, նրա կյանքը և առողջությունը, պատիվը և արժանապատվությունը, անձեռնմխելիությունը և անվտանգությունն Ուկրաինայում ճանաչվում են ամենաբարձր սոցիալական արժեք»:

Սակայն նախագահը կոչ էր արել պատգամավորներին չմասնակցել այս ակցիային, քանի որ բոլորն էլ գիտեն, որ նրանց սիրելի հոդվածը 80-րդն է՝ անձեռնմխելիության մասին: Հաղորդում է Lenta.ru-ն:

https://www.facebook.com/zelenskiy95/posts/2278650055718691

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ