fbpx
Աշխարհ

Զելենսկին հստակ սպասելիքներ ունի Պուտինի հետ հանդիպումից

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ «նորմանդական քառյակի» բանակցությունների շրջանակում նախապես ծրագրված հանդիպում ունի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

Украина հեռուստաալիքի «Խոսքի ազատություն» հաղորդման ժամանակ երկրի նախագահը հայտնել է, որ սպասվելիք հանդիպումից հստակ արդյունքներ է ակնկալում:

Զելենսկին հայտնել է, որ «ցանկանում է Փարիզից հստակ արդյունքներով վերադառնալ և Ուկրաինա բերել  այն բանի գիտակցումն ու զգացումը, որ բանակցող բոլոր կողմերը ցանկանում են աստիճանաբար ավարտել այս ողբերգական պատերազմը:

«Ես արդյունք եմ ցանկանում, միակ բանը, ինչի համար ես մտահոգ եմ, այն է, որ կհանդիպենք ու կասենք՝ «Մենք ծրագրում ենք…»: Ես չեմ սիրում անարդյունավետություն: Միակ բանը, ինչից նեղսրտում եմ՝ տանել չեմ կարողանում բանակցությունների անարդյունավետությունը: Դա միակն է, ինչից վախենում եմ»,- ասել է նա:

Զելենսկին նաև հայտնել է ՌԴ կողմից երկխոսության գնալու տրամադրվածության մասին:

Հիշեցնենք, որ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ դեկտեմբերի 9-ին Փարիզում նախատեսված Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկիի առաջիկա հանդիպման հետ կապված Մոսկվան խիստ զուսպ լավատեսություն է ցուցաբերում ռուս-ուկրաինական հարաբերությունների կայացման հարցում:

«Այո, կա զուսպ լավատեսություն, շատ զուսպ: Երկու երկրների առաջնորդները բազմաթիվ անգամներ հեռախոսազրույց են ունեցել, սակայն դա կառուցողական շփում էր: Եթե նման կառուցողական խոսակցություն լինի նաև առանձին հանդիպման ժամանակ, դա կստեղծի նախադրյալներ ՝ երկու կողմերին մտահոգող հարցերում որոշումների հեշտ լուծումներ գտնելու համար»,- ասել է Պեսկովն ու հավելել, որ վաղ է խոսել այն մասին, թե կողմերն ինչպիսի եղանակով ընդհանուր փոխըմբռնման կհանգեն:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ