fbpx
Աշխարհ

Զելենսկին իրեն համեմատել է «Ժողովրդի ծառա» սերիալի գլխավոր դերասանի հետ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին համեմատականներ է անցկացրել իր ու «Ժողովրդի ծառան» հեռուստասերիալու գլխավոր կերպարի՝ Վասիլի Գոլոբորոդկոյի միջև, որի կերպարը մարմնավորել է հենց ինքը: Հաղորդում է Bild պարբերականը:

Նա հայտարարել է, որ իրենց միջև շատ ընդհանրություններ կան: Մասնավորապես, երկուսն էլ փորձում են ավելի բարեկեցիկ դարձնել ուկրաինացիների կյանքը:

«Այս առումով ես նույնքան անկեղծ եմ, որքան Վասիլի Գոլոբորոդկոն»,- նշել է Ուկրաինայի նախագահը:

Նա նաև հավելել է, որ ի տարբերություն իր կերտած կերպարի՝ ինքը, իր այս կարգավիճակում, անվտանգության նկատառումներից ելնելով, չի կարող աշխատանքի գնալ հեծանիվով:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ