fbpx
Աշխարհ

Զելենսկին օտարերկրյա դիվանագետներին կոչ է արել վերադառնալ Կիև

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին օտարերկրյա դիվանագետներին կոչ է արել վերադառնալ Կիև՝ ասելով․ «Ես սպասում եմ ձեզ հետ հանդիպման։ Բոլորի հետ, ովքեր համարձակ են: Վերադարձե՛ք»։ Այս մասին ասել է Վլադիմիր Զելենսկին ասել է տեսաուղերձու, հայտնել է 1tv.ge-ն։

«Կիևցիների հետ Ուկրաինայի մայրաքաղաք են վերադառնում դիվանագիտական ​​ներկայացուցիչները, այլ երկրների դիվանագետները։ Թուրքիայի դեսպանատունը վերադարձել է երեկ։ Լիտվայի դեսպանը վերադարձել է այսօր։ Ավելի վաղ Սլովենիայի դեսպանատունը վերսկսել էր աշխատանքը։ Մենք անկեղծորեն երախտապարտ ենք Ուկրաինայի բարեկամներին, ովքեր դիվանագիտական ​​ժեստերի միջոցով մեզ աջակցում են այնպես, ինչպես դա այժմ անհրաժեշտ է։ Սա խիզախություն է»,- ասել է Ուկրաինայի նախագահը։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ