Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Էստոնիայի իր գործընկերոջ հետ հանդիպումից հետո կայացած ճեպազրույցում խոսեց Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների խզման մասին։
Նա ասաց, որ ինքը արտգործնախարարությունից նամակ է ստացել, որպեսզի դիտարկի Ուկրաինայի ու Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների խզման հարցը, որի շուրջ ինքն այժմ աշխատում է։
Զելենսկին միևնույն ժամանակ հույս հայտնեց, որ Ռուսաստանի հետ պատերազմ չի լինի, իսկ եթե լինի, ապա Ուկրաինայում կհայտարարվի ռազմական դրություն։
Նա հորդորեց Ռուսաստանին նստել բանակցային սեղանի շուրջ ու ընդգծեց, որ Ուկրաինան պատրաստ է բանակցել բոլոր հարթակներում։