Աշխարհ
14:00 16/12/2019

Զելենսկին պաշտոնական այցով մեկնում է Ադրբեջան

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին դեկտեմբերի 16-17-ը պաշտոնական այցով կմեկնի Ադրբեջան: Այս մասին տեղեկացնում է երկրի ղեկավարի մամուլի ծառայությունը։

Աղբյուրի փոխնցմամբ՝ այցի շրջանակներում նախատեսված են Զելենսկու բանակցություններն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և վարչապետ Ալի Ասադովի հետ:

«Նախատեսվում է մի շարք երկկողմ փաստաթղթերի ստորագրում, որոնք ուղղված են առաջնային ոլորտներում Ուկրաինայի և Ադրբեջանի միջև համագործակցության խորացմանը»,-նշված է հաղորդագրության մեջ:

Հաղորդվում է նաև, որ Ուկրաինայի և Ադրբեջանի նախագահները կմասնակցեն Ուկրաինաադրբեջանական գործարար համաժողովի աշխատանքներին:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ