fbpx
Աշխարհ

Զելենսկին քննադատվում է հանգստի մեկնելու համար

Ուկրաինայի Գերագույն ռադայի խոսնակի առաջին տեղակալ Իրինա Գերաշենկոն, որն ընտրվել էր Պյոտր Պորոշենկոյի բլոկից, քննադատել է ուկրաինական ընտրություններում հաղթանակ տարած Վլադիմիր Զելենսկուն՝ երեխաների հետ Թուրքիա մեկնելու համար: Այս մասին նա գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում:

Պատգամավորը հիշեցրել է նաև ընդդիմադիրների բուռն արձագանքը Մալդիվներում՝ Պորոշենկոյի հանգստի մասին լուրի վերաբերյալ:

«Հուսով եմ` այսօր բոլորը հիշում են, թե ընդդիմադիրներն ինչպես արձագանքեցին, երբ Պորոշենկոն և նրա ընտանիքի անդամները համարձակվեցին 1 տարի հետո մեկնել հանգստի՝ իրենց հաշվին, մի քանի օրով»,- գրել է Գերաշենկոն:

Ըստ նրա գրառման` Պորոշենկոն 5 տարվա ընթացքում ունեցել է հանգստի մի քանի օր:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ