fbpx
Աշխարհ

Զելենսկին Թրամփին հրավիրել է Ուկրաինա

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին վստահություն է հայտնել, որ իր այցը Սպիտակ տուն ու հանդիպումը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ կկայանա, ինչպես նաև նա ամերիկյան գործընկերոջը հրավիրել է Կիև։

«Ես վստահ եմ, որ այցը ԱՄՆ տեղի կունենա։ Վերջին անգամ, երբ ես հանդիպում ունեցա ԱՄՆ պետքարտուղար Պոմպեոյի հետ, մենք խոսեցինք, և ասացինք, որ ես շատ կուզեի, որ իմ այցը Ամերիկա լինի ինչ-որ հատուկ բան երկու երկրների համար։ Ինչ-որ շատ կարևոր արդյունքով երկու երկրների համար։ Ինչ-որ շահավետ բանով երկու երկրների համար»,- Մյունխենյան 56-րդ համաժողովի ժամանակ ասել է Զելենսկին՝ պատասխանելով այն հարցին, թե կա արդյոք Սպիտակ տուն այցելելու և նախագահ Թրամփի հետ հանդիպելու կոնկրետ ամսաթիվ։

Զելենսկոիւ խոսքով՝ ինքն ուզում է գնալ ԱՄՆ և հարաբերությունները «նոր էջից» սկսել։

«Նպատակն այն է, որ մենք պայմանավորվենք, ստորագրենք ինչ-որ պայմանագրեր, պայմանավորվենք ռազմավարական բաների մասին, ներդրումային բաների մասին։ Եկեք պատրաստենք այդ փաստաթղթերի փաթեթը և հանդիպենք։ Այժմ գնդակը ԱՄՆ նախագահի դաշտում է, սակայն մենք միշտ ուրախ ենք տեսնել բոլորին Ուկրաինայում, և ես պատրաստ եմ հրավիրել ու հրավիրում եմ նախագահ Թրամփին Կիև»,- նշել է Ուկրաինայի նախագահը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ