ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը առաջին հեռախոսազրույցն է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ: Այս մասին հաղորդում է Ռիա Նովոստին՝ հղում անելով ՌԴ մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովին:
Պեսկովի խոսքով՝ զրույցը կայացել է ուկրաինական կողմի նախաձեռնությամբ, որի ընթացքում քննարկվել են Ուկրաինայի հարավարևելյան շրջանում, Դոնբասում իրավիճակի կարգավորման մասին հարցեր, ինչպես նաև հակամարտող 2 կողմերում պահվող անձանց վերադարձնելուն ուղղված համատեղ ջանքերին առնչվող հարցեր:
Ուկրաինայի նախագահի լրատվական ծառայությունից էլ հայտնել են, որ հեռախոսազրույցի առանցքային թեման գերեվարված զինվորական նավաստիների ազատ արձակումն է եղել:

